Ճանապարհորդություն դեպի Շենգավիթ

Արտագնա ուսումնական պարապմունք

Այսօր մենք այցելեցինք Շենգավիթ պատմագիտական արգելոց-թանգարան և ուրարտական դամբարան։ Մեր այցի նպատակն էր՝ ուսումնասիրել Շենգավիթ հնավայրը, տեսնել մինչև այսօր պահպանվող իրերը նաև իմանալ դրանց նշանակությունները նախկինում։

Նկարներ, տեղեկություններ Շենգավիթ պատմագիտական արգելոց-թանգարանից

Նախկինում մարդիկ իրենց տները կառուցել են կլոր և քառակուսի։ Կլոր հատվածը եղել է նրանց <<հյուրասենյակը>> այնտեղ նրանք երեկոները հավաքվել են և զրուցել, քննարկել են տարատեսակ հարցեր, իսկ արդեն քառակուսի հատվածը եղել է նրանց ննջասենյակները։

Նկարում պատկերված է կենդանիների ժանիքներ։

Փոքրիկ հատվածներ արձաններից։ Այս փոքրիկ կամ ըստ շատերի պարզապես քարի կտորները ցույց են տալիս մարդկանց մտքի թռիրքը, նրանց յուրահատուկ և հասկանալի մտածողական ուղղությունը դեպի բնություն նաև արվեստ։

Նկար առաջինում ցուցադրված է նրանց պաշտպանողական ինչ-որ տեղ նաև հարձակվողական գոծիքները։ Իսկ նկար երկրորդում տվյալ առարկաների վրա նրանք դրել են տարբեր կավից պատրաստված իրեր։

Ուրարտական դամբարան Այն գտնվում է Երևան մոլի հարևանությամբ։ Մենք երբ այցելեցինք դամբարան առաջինը նկատեցինք այնտեղ առկա աղբը։ Անցնելով առաջ դամբարանի մասին լսեցինք պատմություն։ Դամբարանում տեսանելի էին կուժերը որոնց վրա կային անցքեր, ըստ ավանդույթների այդ անցքերը արված էին որպեսզի մարդու հոգին դուրս գար։

Իմացանք նաև, որ դամբարանում թագավորներին թաղելուց իրենց կողքին են թաղել նաև իրենց ծառաներին։

1 Comments

Оставьте комментарий