Ճամփորդության ամփոփում

Այսօր այցելեցինք Մեծամորի պատմահնագիտական արգելոց թանգարան եւ եզդիների տաճար։ Թանգարանում մեզ գրկաբաց ընդունեցին, սիրով մատուցեցին ողջ մշակույթային պատմության մի փոքր մասը։ Թանգարանը բավականին գեղեցիկ, թեմատիկ էր։ Այնտեղ ամեն տարի սեպտեմբերին կատարվում է հետազոտական աշխատանք եւ մենք մեր կուրսով՝ ուսուցչուհիների ուղղորդությամբ, ցանկանում ենք մասնակցել։

Թանգարանից հետո այցելեցինք եզդիների տաճար։ Եզդիների հավատքը արեւն ու սիրամարգն է։ Ես ուղղակի ապշած էի, երբ տեսա նրանց տաճարը։ Այն այնքան մաքուր, կոկիկ էր։ Տարածության մեջ անհավատալի կոմֆորտ էի զգում ինձ։

Եւ վերջում կարող եմ ասել, որ նման էմոցիոնալ ճանապարհորդությունները նաեւ կախված են հենց ճանապարհորդող թիմից, իսկ իմ թիմը բավականին ռեալ, հաճելի զգացողություններ պարգեւեց։ Հաճելի էր, երբ ինձ հետ կիսում էին իմ տարօրինակ ցանկությունները, ոչ միայն ընկերներս այլ ուսուցչուհիների էլ։)

Հ.գ.                                                      Նկարներով չեք բավարարվի           

Оставьте комментарий