CCF ամփոփում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մասնակցեց Career City Fest-ին։ Առաջին օրը քոլեջի կամավորներով ներկայացրեցինք կրթությունը, կազմակերպեցինք խաղարկություն, ունեցանք համագործակցության առաջարկներ։ Պատահական կերպով նկատելի են դարձել նաև անցորդների լավ կարծիքները։

CCF ներկա էին գտնվում շատ այլ բանկային կազմակերպություններ՝ ներկայացնելով իրենց ծրագիրը։ Որպես խնդիր կարծում եմ դա բավական էր, քանի որ այցելուների մեծամասնության նպատակը տեղեկացված կամ աշխատանք ձեռք բերելն էր։ Կցանկանայի, որ կրթական ծրագրերը, ներկայացնողները, կամավորները էլ ավելի շատ լինեին։ Նման կերպ ավելի ճիշտ կլիներ, քանի որ ուսանողների մեջ կառաջանար «մրցակցություն» ասվածը ինչը կարող է սխալ հնչել այս պարագայում։

CCF-ում ձեռք բերեցի բավականին փորձ, ինչը ինձ և շատ ուրիշների համար կարևորագույն և մեծ քայլ է։ Իրականում բավականին հաճելի էր աշխատել այդ երկու օրը, այնքան հաճելի, որ ցանկանում եմ մյուս տարի ևս կազմակերպվի և ունենամ թեկուզ իմ փոքրիկ մասնակցությունը։ Եւ մյուս տարի վստահորեն կարող եմ ասել, որ կներկայանանք նո՛ր գաղափարներով նո՛ր մոտիվացիոն ճանապարհներով, որն էլ շատերի համար կարող է լինել հաջողության սկիզբ, օրինակ ինչպես ինձ համար եղավ այս երկու օրը։

Նկարներ մեր համախմբված, ուրախ թիմից

Оставьте комментарий