Լուսանկարչություն

Անհատական նախագիծ

Որպես ապագա լուսանկարչուհի անհատական նախագծի թեման ընտրել եմ լուսանկարչությունը։ Նախագծի պատրաստման ընթացքում բացահայտեցի տարբեր նորություններ կապված լուսանկարչությանը։ Ողջ աշխատանքը կատարել եմ սիրով, քանի որ հետաքրքիր էր կատարել բացահայտումներ, իմանալ լուսանկարչությանը վերաբերվող ցանկացաց նրբությունը, որը կարող ես հասկանալ միայն ուսումնասիրությունների միջոցով։

Լուսանկարչության պատմությունը Լուսանկարչության հայտնագործումը հնարավոր դարձավ շնորհիվ մի քանի բացահայտումների միավորման։ Հին Չինաստանի փիլիսոփա Մո Ցզին դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում նկարագրել է օբսկուրի խցիկի ազդեցությունը։ Ավելի ուշ, 4-րդ և 5-րդ դարերում, հույն մաթեմատիկոսներ Արիստոտելն ու Էվկլիդեսը, միմյանցից անկախ, նկարագրել են նմանօրինակ սարքավորում։ Նկարիչները սկսել են օգտագործել այդ հարմարանքը դեռևս միջնադարում՝ հեռանկարային նկարներ ստեղծելիս, իսկ Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչների մոտ օբկուրի խցիկը լայնորեն հայտնի էր «մութ սենյակ» անվամբ։

Ֆոտոգրաֆիկա Կերպարվեստի տեսակ է, որտեղ լուսանկարներն օգտագործվում են որպես ելակետային, և հետագայում վերափոխվում են պլակատի կամ այլ գրաֆիկական ձևերի։ Ֆոտոգրաֆիկան ԽՍՀՄ-ում ծաղկում է ապրել 1970-ականների վերջին 1980-ականների սկզբին, երբ հայտնի դարձան այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ սոլարիզացիան, ֆոտոմոնտաժը։ Ժամանակակից թվային լուսանկարչությունում նման էֆեկտները հասնում են նկարների տրանսֆորմացիայի։

Լուսանկարչության տարատեսակներ

Սիրողական լուսանկարչություն Սիրողական լուսանկարչությամբ զբաղվում են էնտուզիաստները կամ մարդիկ, որոնք դրա օգնությամբ գումար աշխատելը իրենց նպատակը չեն համարում։ Սիրողական լուսանկարիչները լուսանկարներն օգտագործում են բարեկամների, ճամփորդությունների և այլ իրադարձությունների մասին հիշողությունների պահպանման համար։ Բացի այդ, սիրողական լուսանկարչությունը կարող է հոբբի լինել։

Կոմերցիոն լուսանկարչություն Կոմերցիոն է համարվում լուսանկարի ցանկացած տարատեսակ, որից հեղինակը գումար է ստանում ոչ թե նկարի գեղարվեստական արժեքի, այլ նրա պարունակության և տեխնիկական որակի համար։ Սովորաբար կոմերցիոն լուսանկարչության շարքում են դասում գովազդային լուսանկարները, նորաձևությանը վերաբերվող լուսանկարները, սննդային լուսանկարները և այլն։

Ֆոտոլրագրություն Ֆոտոլրագրությունը լուսանկարչության ամենակիրառվող տարբերակներից է, որը ստեղծվում է ընթացող նորությունների լուսաբանման համար։ Ֆոտոլրագրությունը կտրուկ տարբերվում է լուսանկարչության նմանատիպ ճյուղերից (ինչպիսիք են՝ վավերագրական, փողոցային լուսանկարչություն և հայտնիների լուսանկարչությունը) էթիկայի կանոնների հստակ հետևմամբ, որոնք երաշխավորում են ինֆորմացիայի շարադրման անաչառություն։ Մասնագիտության առանձնահատկությունները ստիպում են ֆոտոլրագրողներին հասարակական իրադարձություններում լինել ինֆորմացված։

Դատական լուսանկարչություն Ինչպես ժապավենավոր, այնպես էլ թվային լուսանկարչության կիրառումը թույլ տվեց սկզբունքորեն փոխել հետաքննության օրգանների գործունեությունը, արդեն մշակված մի շարք դատական նորմեր դարձրեց ավելի օբյեկտիվ և թույլ տվեց մշակել նորերը՝ հիմնված վարերագրական հատկությունների և ֆունկցիաների վրա։ Սակայն, թվային լուսանկարչության ի հայտ գալը, պատկերի խմբագրման ծրագրերի զարգացումը չափազանց դժվարացրեց լուսանկարի իսկության փաստումը։ Ներկայումս փոխզիջում է համարվում ժապավենային և թվային լուսանկարների ընդունումը՝ արված հսկվող պայմաններում։ Մինչ պատճենահան ապարատների ի հայտ գալը փաստաթղթերի լուսանկարային պատճենը լայնորեն տարածված էր իրավագիտությունում։ Փոխվեց փաստաթղթերի վարման կարգը (այսօր համարյա բոլոր փստաթղթեր․ անձնագիր, վարորդական իրավունք, անձնական գործեր, ինքնակենասգրություն և այլն) պարտադիր պիտի ունենան լուսանկարներ։

Գիտական լուսանկարչություն Աստղագիտություն, մանրադիտում, միջուկային ֆիզիկա, կենսաբանություն, քարտեզագրություն․ այս ոլորտներում լուսանկարչության կիրառումը հանգեցրեց ստացված արդյունքների օբյեկտիվության վիթխարի փոփոխությունների, ինչն ընձեռնեց բազում հնարավորություններ և արագացրեց հետազոտությունները։ Աստղագետների՝ դիտումից լուսանկարչության անցումն ամբողջությամբ փոխեց այդ գիտությունը և ուսումնասիրության համար հասանելի տարածությունը։

Ի պատիվ լուսանկարչական մեթոդի անվանվել է աստերոիդ՝  Ֆոտոգրաֆիկա, հայտնաբերված 1899 թվականին Մաքս Վոլֆի կողմից։

Լուսանկարիչներ Ստորև առանձնացված են իմ կողմից ուսումնասիրվող և ուսումնասիրությունների արդյունքում հավանություն ստացող լուսանկարիչները։

Սամվել Սևադա Սամվել Սևադան Երևանում ստեղծել է գեղանկարչության դպրոց` Sevada Art Studio, և իր արվեստանոցում նկարչություն է դասավանդում երեխաներին։
Սամվել Սևադայի լուսանկարչական աշխատանքները բաժանվում են մի քանի ժանրի՝ դիմանկարների, քաղաքային տեսարանների, նատյուրմորտների և թեմատիկ կոմպոզիցիաների։ Դրանք տպագրվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և շատ ուրիշ երկրների ամսագրերում ու թերթերում։ Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, հոդվածներ են տպագրվել աշխարհի շատ երկրների թերթերում և ամսագրերում։

Սուրեն Մանվելյան Իմ ամենասիրելի լուսանկարիչներից է, ինձ դուր է գալիս Մանվելյանի մտքի թռիչքը, բացատրական ողջ կարողությունները, աշխարհընկալումը։ Սուրեն Մանվելյանը եղել է ֆիզիկոս սակայն զգալով իր սերը լուսանկարչության հանդեպ զբաղվել է լուսանկարչությամբ (մոտ 10 տարի)։ Նա հիմնականում կատարել է մակրոլուսանկարներ, իսկ ավելի կոնկրետ այդ ժանրից հիմնականում լուսանկարել է կենդանիների աչքերը։

Խասկի
Լամա
Արտույտ
Շիմպանզե

Оставьте комментарий