էրեբունի ամրոց, թանգարան և Կարմիր բլուր

Շենգավիթ վարչական շրջանի ուսումնասիրություններին հաջորդեց Էրեբունի և Կարմիր բլուր հնավայրերը։

Ժամը 12:00 շարժվեցինք և առաջին կանգառը էրեբունու թանգարանն էր։ Մինչ թանգարան գնալը դրսում տեսանք Արգիշի l-ի արձանը (նկ․1)։

նկ․1

Այս արձանը կառուցվել է 2002թ ճարտարապետ՝ Էդուարդ Բարոյանի և քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյանի կողմից։

Իսկ հետո անցնելով թանգարան՝ շրջեցինք ողջ թանգարանով։ Մուտքի հենց սկզբում դրված էր Արգիշտի l-ի այն արձանը որից և կար թանգարանից դուրս (նկ․1)։ Թանգարանում տեսանք քաղաքի մակետը (նկ․ 2 և նկ 3), պահպանված սեպագրեր(նկ․4 և նկ․5), Կարմիր բլուրից մոխրացած իրեր (նկ․6 և նկ․7), ձիերի զարդեր(նկ․8), խոհանոցային պարագաներ, գինու (ոչ միայն) տակառներ, պաշտպանողական, հարձակվողական գործիքներ, սերմեր և այլն։

Նկ․4 ում գրված է՝ Խալդիին՝ տիրոջը այս տունը Արգիշտին, Մենուայի որդին կառուցեց բերդ հոյակապ, անունը դրեց Էրեբունի, Բիայնի երկրի փառքի համար, թշնամիներն ի սարսափ։

Սրանք Կարմիր բլուրից պեղումների ժամանակ հայտնաբերված իրեր են մոխրացած վիճակում։ Նշեմ, որ հետաքրքիր էր դրանց ուսումնասիրությունը։

Թանգարանում պահպանվում է նաև դամբարաններից պեղված կուժերը որոնք տեսանք նաև Ուրարտական դամբարանում (նախորդ ճանապարհորդության ամփոփումը վերհիշումների համար

Էրեբունի թանգարանի և ամրոցի ուսումնասիրություններից հետո այցելեցինք Կարմիր բլուր։ Այնտեղ կատարվում էր պարիսպների վերանորգչական աշխատանքներ։ Պարիսպ կառուցելու համար նրանք ունեին քարերի հստակ թիվ և հենց այդ քարերն էլ պատրաստում էին իրենք՝ խոտից և ցեխից(նկ․12և նկ․13)։

Оставьте комментарий